Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Իտալիայի Վիչենցա նահանգում դատարանը 28 ամսվա ազատազրկման է դատապարտել տեղի բնակիչ Ֆրանկո Մալոսոյին, որը շուրջ 20 տարի զբոսաշրջիկներին ներկայացրել է իր իսկ կառուցած կեղծ «հնագույն» ամֆիթատրոնը՝ որպես արժեքավոր հնագիտական հայտնագործություն։ Այս մասին փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մալոսոն պնդում էր, թե 2005 թվականին սողանքի հետևանքով հայտնաբերել է այսպես կոչված «Բերիկյան ծովային ամֆիթատրոնը», որը, ըստ նրա, կառուցվել է մ.թ. IV-V դարերում և ժամանակին այցելել է անգամ Հուլիոս Կեսարը։ Նա զբոսաշրջիկների համար կազմակերպում էր էքսկուրսիաներ՝ յուրաքանչյուր մասնակցից գանձելով 40 եվրո։ Ամֆիթատրոնը նույնիսկ ընդգրկվել էր պաշտոնական զբոսաշրջային ուղեցույցում և Եվրամիության ֆինանսավորմամբ ստեղծված բջջային հավելվածում։

Սակայն պատմաբանները ուշադրություն էին հրավիրել ակնհայտ անհամապատասխանության վրա․ Հուլիոս Կեսարը ապրել է մոտ 400 տարի ավելի վաղ, քան, ըստ ներկայացված վարկածի, կառուցվել էր ամֆիթատրոնը։

Ոստիկանության նախաձեռնած քննության ընթացքում ուսումնասիրվել են արբանյակային լուսանկարներ և իրականացվել հնագիտական փորձաքննություն։ Պարզվել է, որ «հնագույն» կառույցը 2000-ականների սկզբին կառուցել է հենց Մալոսոն՝ հարթեցնելով բլրի մի հատված և օգտագործելով սվաղված բլոկներ, ապակեպլաստիկ և պապիե-մաշե։

Գործի քննությունը շարունակվել է 2016 թվականից։ Դատարանը Մալոսոյին մեղավոր է ճանաչել ապօրինի շինարարության և արվեստի գործերի կեղծման համար՝ դատապարտելով 28 ամսվա ազատազրկման և 3000 եվրո տուգանքի։ Բացի այդ, տարածաշրջանի իշխանությունները նրանից պահանջում են շուրջ 560 հազար եվրոյի փոխհատուցում։