ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Քաղաքականություն
27.07.2026 | 22:47Ազգային ժողովի աշխատակազմը գործարկել է ԱԺ նոր պաշտոնական կայքը, որի մշակման աշխատանքները տևել են շուրջ վեց տարի։
ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ նոր կայքն ունի թարմացված ձևավորում, նոր աշխատանքային գործիքներ, առավել արդյունավետ որոնման համակարգ և տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ։
Կայքի գործարկման և տվյալների միգրացիայի ընթացքում հնարավոր են ժամանակավոր տեխնիկական խնդիրներ։ Դրանց վերաբերյալ օգտատերերը կարող են տեղեկացնել կայքում գործող հետադարձ կապի միջոցով։
Ի դեպ, ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձել է նոր կայքի գործարկմանը՝ այդ մասին գրառում կատարելով սոցիալական ցանցի իր էջում։ Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարել մինչև նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, որից հետո կձևավորվի խորհրդարանի նոր կազմը։

