24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 28-ին՝ ժամը 07:00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերի, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից իրավաբանական սպառողների,Կոտայքի մարզի՝ Ջրառատ համայնքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

