Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 27-ին շարունակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Դատական նիստին, որն անցկացվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ, մասնակցել են նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատական ​​նիստը շարունակվել է դատախազների ելույթներով։ Դատախազներ Աբբասլին, Ալեքբերովը և  Գասիմովան հայտարարել են, թե, իբր, «ինչպես քրեական գործով մյուս մեղադրյալների դեպքում, Բակո Սահակյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Մադաթ Բաբայանի և Մելիքսեթ Փաշայանի մասնակցությունը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և հանցավոր համայնքի  գործունեությանը հաստատվում է դատարանում հետազոտված ապացույցներով»։

Պետական ​​մեղադրողները նշել են, թե հայ գերիները, իբր, «մեղավոր են ճանաչվել խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և այլ հանցանքների մեջ»։

Նշվել է նաև, որ հայ գերիներին առաջադրված մեղադրանքները, իբր, «հիմնավորված են վկաների ցուցմունքներով, փորձագիտական ​​եզրակացություններով, հայտարարություններով, բազմաթիվ քննչական գործողությունների արձանագրություններով, փաստաթղթերով և քրեական գործի նախաքննության ընթացքում հավաքված, դատաքննության ընթացքում ներկայացված և հետազոտված այլ ապացույցներով»։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի