Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Ամբողջ Ռուսաստանը կհասնի «հատուկ ռազմական գործողության» (ՌԴ-ում այսպես են անվանում Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը) նպատակներին և կանի ամեն ինչ հաղթանակի  համար:  Այս մասին հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՌԲԿ-ն։

«Հատուկ ռազմական գործողության մասնակիցները հերոսաբար պայքարում են Ռուսաստանի, իրենց հայրենիքի համար։ Նրանց աջակցում է մեր ամբողջ ժողովուրդը, մեր ամբողջ հասարակությունը։ Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին կանենք ամեն ինչ հաղթանակի, Ռուսաստանի համար»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ, Սանկտ Պետերբուրգում Ռազմածովային ուժերի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը զգալի միջոցներ է հատկացնում ռազմական գործողության նպատակներին հասնելու համար, սակայն Ռազմածովային ուժերի զարգացման ծրագրերը կիրականացվեն: Միաժամանակ, նախագահը հայտարարել էր, որ «հատուկ ռազմական գործողությունը» կավարտվի «վաղ թե ուշ»:

Միաժամանակ, Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից ռազմադաշտում ՀՕՊ ուժերի գործունեության ընթացքում ավելի ակտիվ գործողությունները ռուսական զորքերի կորուստների աճի վտանգ են ստեղծում։

«Պարգևատրման ժամանակ մրցանակակիրներից մեկը շշնջաց ինձ. «Մենք կհաղթենք, մեզ պետք է ավելի համարձակ լինենք»։ Ես իսկապես ուզում եմ, բայց հարց է առաջանում՝ նույնիսկ ավելի համարձա՞կ։ Այստեղ, ինչպես տնտեսությունում, կան ռիսկեր, որոնց գինը մեզ համար մարտադաշտում կորուստներն են։ Հետևաբար, այստեղ էլ մենք կգործենք զգույշ, բայց համառորեն և հետևողականորեն՝ հետապնդելով երկրի համար սահմանված նպատակները։ Եվ մենք կհասնենք դրանց»,- ասել է Պուտինը Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի