Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը

Լուրեր

14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

2026 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողներից նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մոտ 123․8 մլրդ դրամ ավելի հարկ է հավաքվել՝ ընդհանուր կազմելով 1․1 տրլն դրամ։ 2025-ի առաջին կիսամյակում 2024-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի էր հավաքագրվել մոտ 85․7 մլրդ դրամ։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից Factor.am-ը տեղեկանում է, որ հանքարդյունաբերության հսկա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն անցած տարվա հունվար-հունիսի համեմատ գրեթե կրկնակի ավելացրել է հարկերը՝ բյուջե վճարելով 41․6 մլրդ դրամ, և կրկին զբաղեցրել ցանկի առաջին հորիզոնականը․ նախորդ տարի այն 6-րդն էր։

Երկրորդ տեղում բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունն է (ապրանքանիշը՝ Mobile Centre), որ վճարել է մոտ 38․2 մլրդ դրամ՝ 2025-ի առաջին կիսամյակի համեմատ 5․2 մլրդով ավելի։
Երրորդ հորիզոնականում «Արդշինբանկ»-ն է՝ 33․6 մլրդ դրամով՝ 2025-ի առաջին կիսամյակի համեմատ 5․6 մլրդ դրամով ավելի։

Ոլորտի մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում դիրքերը զիջել է 1 հորիզոնականով և չորրորդն է՝ 31․5 մլրդ դրամով, թեև անցած տարվա հունվար-հունիսի համեմատ մոտ 3․5 մլրդ դրամ ավելի հարկ է վճարել։

Դիրքերը զիջել է նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 2-րդ հորիզոնականից իջնելով 5-րդ․ այն վճարել է 28․9 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա կիսամյակի համեմատ 1․5 մլրդ դրամով պակաս։
6-րդ տեղում «Ամերիաբանկ»-ն է՝ մոտ 22․2 մլրդ դրամ՝ 225-ի 6 ամսվա համեմատ 750 մլն դրամով ավելի։
7-րդ և 8-րդ հորիզոնականներում խաղային ոլորտի ընկերություններն են։ 7-ում «Դիջիթեյն»-ն է, որը հայտնի է «TotoGaming» ապրանքանիշով․ այն վճարել է 17․9 մլրդ դրամ հարկ՝ 2025-ի 1-ին կիսամյակի համեմատ 6․9 մլրդ դրամով ավելի։ Հիմնադիր-սեփականատերը Վարդգես Վարդանյանն է։

8-րդում «Սոֆթ Կոնստրակտ»-ն է, որը նախորդ տարվա համեմատ դիրքերը բավականին բարելավել է՝ 14-րդ տեղից բարձրանալով 8-րդ հորիզոնական։ Ընկերությունը հարկերն ավելացրել 7․7 մլրդ դրամով՝ ընդհանուր բյուջե վճարելով 17․5 մլրդ դրամ։ «Սոֆթ Կոնստրակտ»-ի հիմնադիրը օֆշորային գոտում գրանցված «Սոֆթ Կոնսթրաքթ Լիմիթիդ» ընկերությունն է, որը առավել հայտնի է Vbet ապրանքանիշով, իրական շահառուներն են՝ Վիգեն և Վահե Բադալյանները։

Առաջընթաց է ունեցել նաև հանքարդյունահանող «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ը՝ 12-րդ հորիզոնականից բարձրանալով 9-րդ․ ընկերությունը 2026-ի առաջին կիսամյակում վճարել է 15․7 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 5․4 մլրդ դրամով ավելի։

1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Իմվբամ» ընկերությունը՝ անվանափոխված «Վալդբերիզ»-ը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում այն 29-րդ հորիզոնականում էր, այսինքն՝ դիրքը ցանկում բարելավել է 19 կետով, իսկ հարկերն ավելացրել է 2․6 անգամ՝ վճարելով ընդհանուր 13․9 մլրդ դրամ։

Հավելենք, որ հարկային մուտքերի աճի հիմնական մասը հարկային մարմին կատարված վճարումների հաշվին է, որ ավելացել է 120․5 մլրդ դրամով, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարի աճը մոտ 3․3 մլրդ դրամ է։

Գայանե Խաչատրյան