Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում

Լուրեր

27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
Բոլորը

Հինգ F-16 կործանիչներ և անձնակազմի 76 անդամներ շուտով կթռչեն Էստոնիա․ թուրքական ռազմաօդային ուժերը պատրաստվում են ՆԱՏՕ-ի գործողության շրջանակում Բալթյան տարածաշրջանում օդային պարեկության առաքելություն իրականացնել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ինքնաթիռները և դրանց անձնակազմը շարունակում են նախապատրաստվել կարևոր առաջադրանքի, որը տեղի է ունենում տարածաշրջանում Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության տարածման վտանգի վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին: «Pars (Leopard) էսկադրիլիա» անվանումով հայտնի ստորաբաժանումն այժմ տեղակայված է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի բազայում: Այն կտեղակայվի Էստոնիայի Ամարի ավիաբազայում, որը չունի սեփական կործանիչները՝ ի տարբերություն Բալթյան մյուս երկրների՝ Լիտվայի և Լատվիայի:

Անձնակազմերն Էստոնիայում կլինեն օգոստոսից մինչև նոյեմբեր՝ շուրջօրյա արագ արձագանքման տագնապի առաքելությունների համար՝ հետևելով օդային տարածքի խախտումներին:

Էսկադրիլիայի հրամանատար, փոխգնդապետ Օզդեմիրն ասել է, որ թուրքական առաքելությունը կդիտարկի օդային տարածքի խախտումներն ու կարձագանքի անհայտ թռչող սարքերին։

«Pars-ը էսկադրիլիա է, որը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային առաքելություններում։ Մենք վստահ ենք, որ այս խնդիրը կկատարենք լավագույնս և կներկայացնենք Թուրքիան Բալթյան երկնքում»,- հավելել է նա։

Բալթյան օդային ոստիկանության առաքելության շրջանակում երկնքի անվտանգությունն այստեղ ապահովում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2004 թվականից ի վեր, երբ Էստոնիան, Լատվիան և Լիտվան միացել են դաշինքին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք ունեն անհրաժեշտ կարողություններ, կամավոր կերպով մասնակցում են Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը, որի պատասխանատվությունը փոխվում է չորս ամիսը մեկ։

Առաքելության առաջին տեղակայումից՝ 2004 թվականից ի վեր, ՆԱՏՕ-ի կործանիչները տեղակայված են Լիտվայի Շիաուլյայի ավիաբազայում։ 2014 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ են տեղակայվել նաև Էստոնիայի Ամարի ավիաբազայում, իսկ 2024-ից դրանք կարող են գործել նաև Լատվիայի Լիելվարդեի ավիաբազայից։

ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելության շրջանակում Թուրքիայի ռազմաօդային ուժերն իրականացրել են ուժեղացված օդային ոստիկանության առաքելություններ Լեհաստանում 2021 թվականի հուլիսի 6-ից սեպտեմբերի 15-ը և Ռումինիայում 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2024 թվականի ապրիլի 2-ը։ Թուրքիան նաև նախատեսում է մասնակցել Ռումինիայում օդային ոստիկանության առաքելությանը 2026 թվականի դեկտեմբերից մինչև 2027-ի մարտը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի