Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են

Լուրեր

27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները դադարել են գրեթե երկու շաբաթ տևած գիշերային ռմբակոծություններից և ԱՄՆ-ի դաշնակիցների վրա իրանական հարձակումներից հետո։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը վերջին երեք օրերի ընթացքում չի հայտարարել Իրանի դեմ նոր հարվածների մասին, գրում է CNN-ը։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններին «որոշակի տարածք» է տալիս , այն բանից հետո, երբ վերջին մի քանի օրերի ընթացքում ակտիվացել են դիվանագիտական ​​ջանքերը։

«Բանակցությունները շարունակվում են։ Դրանք տեղի են ունենում բոլոր մակարդակներում՝ ավելի տեխնիկականից մինչև ամենաբարձր մակարդակները»,- NBC-ին ասել է Ուոլցը։

Նա, սակայն, կրկնել է Թրամփի նախազգուշացումը՝ ԱՄՆ զինված ուժերը «պատրաստ են», նախագահը «բոլոր տարբերակները պահում է սեղանին»։ Ուոլցը նաև հայտարարել է, թե «իրանական ռեժիմի ներսում առկա ներքին տարաձայնությունները բանակցությունները մարտահրավեր են դարձրել»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Թրամփը և բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են պատերազմի լուրջ սրման հնարավորությունը, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը մտահոգություն է հայտնել ԱՄՆ զինամթերքի պաշարների, ինչպես նաև այլ հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ։

NBC-ին տված հարցազրույցում Ուոլցը, կարծես, խոստովանել է, որ «պաշարների զգալի մասը սպառվել է», մեղադրելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մատակարարումները։ Նա, միաժամանակ, պնդել է՝ ամերիկյան զինված ուժերն «ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այս արշավը այնքան արդյունավետ անցկացնելու համար»։

Իրանական պաշտոնական աղբյուրը, իր հերթին, ասել է՝ սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը «զգում է ռազմավարական որոշումների  կայացման հոգնածություն»։

«Մենք դեռևս չենք կարող ամերիկացիների կողմից որևէ հստակ ռազմավարություն բացահայտել», – Իրանի պետական ​​հեռուստատեսությանը հայտարարել է բանակի խոսնակ Ամիր Ակրամինիան՝ պնդելով, որ ԱՄՆ-ը «զգում է ռազմավարական որոշումներ կայացնելու հոգնածություն»։

Նա  ասել է, որ ԱՄՆ-ը չի կարողացել հարկադրաբար բացել Հորմուզի նեղուցը կամ թուլացնել ու ոչնչացնել Իրանի պաշտպանական կարողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի