Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
Քաղաքականություն
25.07.2026 | 19:41
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Օմսկում կայացած բանակցությունների ընթացքում առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը և վերադառնալ «Ստամբուլի բանաձև 2.0»-ին՝ նշելով, որ այդ ձևաչափում արդեն իսկ արձանագրվել էին նշանակալի արդյունքներ։ Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը միշտ հարգանքով է վերաբերվել ուկրաինացի ժողովրդին, նրա մշակույթին և լեզվին, իսկ հակամարտության բնույթը «շատերի, այդ թվում՝ իրենց համար, ամբողջովին հասկանալի չէ»։ Նրա խոսքով՝ պատերազմը պետք է դադարեցվի, քանի որ այն ձեռնտու է ինչպես Մոսկվային, այնպես էլ Կիևին։
Միևնույն ժամանակ Ղազախստանի նախագահը նշել է, որ իր երկիրը չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու գործընթացում։

