Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Քաղաքականություն
25.07.2026 | 17:32
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խուդաթյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ արդեն հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեջադի հետ։

