Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Քաղաքականություն
25.07.2026 | 14:44
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա` Դամասկոս․ այս մասին Գուտերեշը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ես հենց նոր ժամանեցի Դամասկոս՝ համերաշխության այցով։ Իմ ուղերձը հստակ է. ՄԱԿ-ը Սիրիայի կողքին է այս կարևոր պահին, և ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ջանք չխնայել նաև Սիրիայի ժողովրդին աջակցելու համար»,-գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

