Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ պետությունները քվեարկել են դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին պաշտոնից հեռացնելու օգտին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու դիվանագիտական աղբյուրի։

Աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնանկությանը կողմ է քվեարկել 125 անդամ երկրներից 82-ը։ Սակայն, թե որ երկրներն են աջակցել այդ որոշմանը, չի հրապարակվել։

Քարիմ Խանի պաշտոնանկության պատճառը նրա դեմ առաջադրված սեռական բնույթի ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներն են։ Խանը հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները։

Քարիմ Խանը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2023 թվականին, երբ նրա միջնորդությամբ ՄՔԴ-ն ձերբակալության օրդերներ էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների ապօրինի արտաքսման համար։

Ավելի ուշ՝ 2024 թվականի նոյեմբերին, Խանի նախաձեռնությամբ ՄՔԴ-ն ձերբակալության օրդերներ տվեց նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների կատարման մեջ։

Քարիմ Խանի դեմ սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների մասին առաջին տեղեկությունները հրապարակվել էին 2024 թվականի հոկտեմբերին։ 2026 թվականի հունիսին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոյի որոշմամբ նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել էին՝ մինչև քննության ավարտը։