Գյումրիում «Իմ քայլը» զբաղեցրել է ՀՀԿ-ի «էլիտար» տեղերը

Լուրեր

14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
Բոլորը

Շիրակի մարզում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները առաջադրել են 116 ռեյտինգային թեկնածու։ Հաշվի առնելով ռեյտինգային թեկնածուների մեծ թիվը՝ ընտրողների գործը իսկապես բարդանում է, իսկ արդյունավետ քարոզարշավի անցկացման նշանակությունն էլ՝ մեծանում։

Այս առումով Շիրակի մարզում և Գյումրիում ամենաակտիվը « Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածուներն են։ «Իմ քայլը» Շիրակի մարզում ունի առավելագույնը՝ 15 ռեյտինգային թեկնածու։ Այս դաշինքի թեկնածուները ամենաակտիվն են համայնքային և գյուղական այցելությունների ու նախընտրական գովազդի առումով։ Նախընտրական ակտիվությամբ աչքի են ընկնում նաև «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների թեկնածուները: Գյումրիում ամենապասիվը, թերևս, «Ազգային առաջընթաց» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների թեկնածուներն են։ Նրանք առանձնապես աչքի չեն ընկնում ոչ՛ ակտիվ հանդիպումներով, ո՛չ էլ քաղաքական գովազդի ու նախընտրական պաստառների առատությամբ։

Ընդհանուր առմամբ, Գյումրիում կա 60 գովազդային վահանակ, որոնց մեծ մասն այսօր վարձակալված է քարոզչական նպատակով։ Ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների, երբ ՀՀԿ-ի թեկնածուների քարոզչական պաստառներն էին զբաղեցնում Գյումրիի գլխավոր փողոցները, հիմա դրանք իրենց տեղը զիջել են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների նախընտրական վահանակներին։

ԱԺ-ի այս ընտրություններում Շիրակի մարզում ՀՀԿ-ն մասնակցում է թարմացված ու հանրության լայն շրջանակներին անհայտ դեմքերով։ Հենց նրանց քարոզչական պաստառներն էլ փակցված են Գյումրիի փողոցներում, որոշները՝ նաև կենտրոնական հատվածներում՝ «Իմ քայլի» թեկնածուների պաստառների կողքին։ Կարելի է ասել, որ Գյումրիի կենտրոնական հատվածը ամբողջովին «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների քարոզչական վահանակների ու պաստառների «տիրապետության» տակ է։

«Իմ քայլ»-ի ռեյտինգային թեկնածու, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի նախընտրական վահանակները գրեթե ամբողջությամբ «գրավել» են քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկը՝ Սայաթ-Նովան։ Գյումրիի կենտրոնական՝ Ռիժկովի ճեմափողոցի թանկարժեք գովազդային վահանակները ևս գրեթե ամբողջությամբ Կարեն Սարուխանյանի նախընտրական պաստառներն են զբաղեցրել։ Մի քանի պաստառներ այստեղ ունի «Իմ քայլի» մեկ այլ ռեյտինգային թեկնածու՝ Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ քաղաքի կենտրոնական հատվածներում իր նախընտրական պաստառների առատությամբ Կարեն Սարուխանյանը գերազանցում է իր թիմակից Ֆելիքս Ցոլակյանին։ Գյումրիի սրտում՝ կենտրոնական հրապարակում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճակատային հատվածն էլ «զարդարում» են «Իմ քայլ»-ի ռեյտինգային թեկնածու Դավիթ Առուշանյանի քարոզչական պաստառները։

Մենք տեղեկացանք, որ հենց «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում է Դավիթ Առուշանյանի նախընտրական շտաբը։ Գյումրիի կենտրոնական հատվածում իրենց ներկայությունն ունեն նաև «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Մենք» դաշինքի ու կուսակցությունների նախընտրական վահանակներն ու պաստառները։ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պաստառները Գյումրիի բանուկ հատվածներում հիմնականում զբաղեցրել են Գարեգին Նժդեհ, Սայաթ-Նովա փողոցները, դրանց հարող նրբանցքներն ու հրապարակները։

Էմմա Չոբանյան