ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Հուլիսի 24-ի Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին և Կիևի մարզին։ Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանական սարքավորումներ արտադրող «First Contact» ընկերության հիմնադիր Վալերի Բորովիկին, հաղորդել են, որ ռուսական ուժերը հարվածել են Կիևի մարզի Բուչանսկի շրջանում գտնվող զորավարժարանին, գրում է Meduza-ն։

Բորովիկի խոսքով՝ վարժարանում զենքի ցուցահանդես է տեղի ունեցել։ Նա ասել է, որ կան զոհեր՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։

«Зеркало недели»-ն հաղորդում է, որ ցուցահանդեսին մասնակցել են «ուկրաինական պաշտպանական արդյունաբերության» ներկայացուցիչները, իսկ միջոցառման վայրը գաղտնի է պահվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամ ալիքում գրել է Կիևի մարզում փրկարարական գործողության մասին։ Նա հայտնել է, որ ռուսական հարվածի հետևանքով այնտեղ զոհվել է 6 մարդ։ Զելենսկին գրել է, որ հայտնի են «տասնյակ տուժածների» մասին՝ առանց լրացուցիչ մանրամասներ բացահայտելու։

Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ ռուսական ուժերը հարվածել են «մասնավոր զորավարժարանին, որտեղ միջոցառում էր տեղի ունենում»։ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Օլեյնիկը հայտնել է, որ կան զոհեր և վիրավորներ՝ հավելելով, որ միջադեպի մանրամասները քննվում են։

Униан-ը հաղորդում է, որ հուլիսի 24-ին Կիևի մարզում անցկացվել է «Արմադա» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են «կարևոր ենթակառուցվածքները ժամանակակից օդային սպառնալիքներից պաշտպանելու համապարփակ լուծումներ»։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր տելեգրամ ալիքում հայտարարել է, որ քաղաքում հայտարարվել է հրթիռային տագնապ, բնակիչներին ապաստաններում մնալու կոչ է արվել։ УНИАН-ը, հղում անելով մոնիթորինգային նախագծերին, հաղորդել է, որ հուլիսի 24-ին Ուկրաինայի մայրաքաղաքի վրա արձակվել է շուրջ 10 «Ցիրկոն» հրթիռ։

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հայտնել է Կիևի մարզի վրա ռուսական հարվածի հետևանքով 10 զոհի և շուրջ 100 վիրավորի մասին: Հետաքննություն է սկսվել «միջոցառման կազմակերպման և անցկացման ընթացքում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, որը հանգեցրել է մահվան և այլ լուրջ հետևանքների»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի