Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը զուգահեռ Քննչական կոմիտեի դիմաց այսօր հավաքվել են ոչ միայն նրա կուսակիցները և աջակիցները, այլև ընդդիմադիր մյուս ուժերի որոշ ներկայացուցիչներ։

Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացները որակեց որպես բացառապես քաղաքական հետապնդում և ռեպրեսիա:

«Այս գործընթացների մեկնարկը տրված էր դեռ ընտրարշավի ժամանակ երկրի վարչապետի կողմից, և ցավալիորեն իրավապահ կառույցները կատարում են իրենց իջեցված հանձնարարականը: Սա ամենամեծ հարվածն է Հայաստանի ժողովրդավարությանը, և մենք կոչ ենք արել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի արձագանքեն, որովհետև բոլոր դեմոկրատական երկրները ջատագովում են ժողովրդավարական արժեքները: Ամենակարևոր ժողովրդավարական արժեքն այն է, որ մեկ անձը կամ մեկ ուժը չի կարող կենտրոնացնել իր մեջ բոլոր գործառույթները՝ օրենսդիր, գործադիր և դատական: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում բոլոր այդ գործառույթները կենտրոնացել են մեկ անձի ձեռքում, և սա ամենամեծ հարվածն է ժողովրդավարության համար: Այնպես որ, բոլորի համար ակնհայտ է, որ այստեղ մենք արդարության և արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է»,- նշեց Այվազյանը։

Անդրադառնալով իշխանությունների՝ ժողովրդավար լինելու պնդումներին՝ Այվազյանը նշեց, որ միջազգային հանրությունը ևս սկսելու է վերանայել իր մոտեցումները: Ըստ նրա՝ աջակցել թույլ և սեփական ժողովրդի կողմից մերժվող իշխանությանը, ի վերջո, հարվածելու է նաև հենց արտաքին դերակատարների շահերին: Քաղաքական գործիչը նաև մտահոգություն հայտնեց, որ «երկրում սերմանվող վախի մթնոլորտը և այլախոհներին ոչնչացնելու մարտավարությունը մահացու կարող է լինել պետականության համար»: Նա ընդգծեց, որ Հայաստանն այսօր գտնվում է երեք խոր ռազմավարական ճգնաժամերի՝ ներքին անկայունության, տարածաշրջանային և համաշխարհային ցնցումների կիզակետում:

«Որպեսզի կարողանանք հաղթահարել այս ճգնաժամերը, մեզ նախևառաջ ներքին համերաշխություն է պետք, ոչ թե քաղաքական ռեպրեսիաներ: Հայաստանը կամաց-կամաց վերածվում է համակենտրոնացման ճամբարի, ինչն արդեն ակնհայտ է բոլորի համար»,- եզրափակեց Արա Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։