Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է

Լուրեր

24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հուլիսի լույս 24-ի առավոտյան F-16 կործանիչը Ռումինիայի երկնքում անօդաչու թռչող սարք է խոցել, որն ավելի վաղ մտել էր երկրի օդային տարածք։ Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է խոցման մասին՝ ընդգծելով, որ կործանիչը վարել է ռումինացի օդաչուն։

Դանը գրել է, որ անօդաչու թռչող սարքը թռչում էր ոչ բնակելի տարածքի վրայով, «այդ պատճառով օդաչուն կարողացել է կրակ բացել առանց որևէ ռիսկի»։ Բեկորների ենթադրյալ անկման վայրը ներկայում հետաքննվում է։ Այլ մանրամասներ հայտնի չեն, տեղեկություններ չկան, թե ում է պատկանում անօդաչուն։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր Ռումինիային սահմանակից Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգիստների վրա գիշերային հարվածների մասին։

Ռումինիայի օդային տարածքը նախկինում բազմիցս խախտել էին անօդաչու թռչող սարքերը։ Մայիսի վերջին, ըստ երկրի իշխանությունների, ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել էր Գալաց քաղաքի բարձրահարկ շենքին, որի հետևանքով հրդեհ էր բռնկվել բնակարաններից մեկում։

Այնուամենայնիվ, սա առաջին դեպքն է, երբ անօդաչու է խոցվում Ռումինիայի տարածքում։ Այս երկրում տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազա, նրա ռազմաօդային ուժերը զինված են F-16 կործանիչներով։

Ավելի վաղ Լիտվայի երկնքում խոցվել էր անօդաչու թռչող սարք, ենթադրաբար, ուկրաինական, մի շարք միջադեպերից հետո, որոնց ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, շեղվել էին ուղուց ռուսական ռադիբէլեկտրոնային պայքարի համակարգերի կողմից, թռել էին Բալթյան երկրների օդային տարածք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի