Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Քաղաքականություն
24.07.2026 | 14:58
Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Մամեդոը հետ է կանչվել Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Մեկ այլ հրամանագրով՝ Մամեդովը նշանակվել է Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպան։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայում Ադրբեջանի նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռաշադ Ասլանովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

