Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
24.07.2026 | 14:49
Էբոլայի իրավիճակը աշխարհում՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.07.2026 | 13:42
Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը զուգահեռ Քննչական կոմիտեի դիմաց այսօր հավաքվել են ոչ միայն նրա կուսակիցները և աջակիցները, այլև ընդդիմադիր մյուս ուժերի որոշ ներկայացուցիչներ։

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններին, դրանք որակեց որպես քաղաքական հաշվեհարդար և ռեպրեսիա։ Նա զուգահեռներ անցկացրեց 1920-ականների բոլշևիկների հետ, ովքեր բանտարկում և պիտակավորում էին Առաջին հանրապետության գործիչներին․ «Բոլոր այն ուժերը, քաղաքական գործիչները և քաղաքական առաջնորդները, որոնք իրականացնում են ազգային պետության պաշտպանության քաղաքականություն և դեմ են Ալիևի կողմից հնչեցված և սրանց կողմից իրականացվող քայլերին, շինծու գործերով բռնադատվում են։ Ես այս իշխանությանը որակել եմ որպես նեոբոլշևիկյան իշխանություն»։

Շարմազանովի պնդմամբ՝ Հայաստանը գտնվում է ճակատագրական ջրբաժանի առջև։ Նա նշեց, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ներկայացնում է պահանջներ, որոնք ՀՀ իշխանությունները հնազանդորեն կատարում են։ Ամենավտանգավոր պահանջը, ըստ նրա, նոր Սահմանադրությունն է, որը ենթադրում է հրաժարում Անկախության հռչակագրից։

«Եթե հրաժարվում ես քո անձնագրից ու ծննդականից, որտեղ չկա հղում Ցեղասպանության ճանաչմանը, Արցախի հայկականությանը կամ Եկեղեցու բացառիկությանը, ապա Հայաստանի Հանրապետության փոխարեն մնում է թուրքական վիլայեթ կամ Էրմենիստան»,- ասաց նա։

Խոսելով ընդդիմության գործողությունների մասին՝ Շարմազանովը շեշտեց, որ միակ տարբերակը անհնազանդության օրինական փողոցային ակցիաներն են։ Նա նշեց, որ մանդատ վերցնելը կամ չվերցնելը ինքնանպատակ չէ. կարևորը պայքարի բովանդակությունն է։

«Աթոռը տակը շարժվում է, երբ ընդդիմությունը փողոցները լցնում է։ Չի կարելի թույլ տալ, որ ռեժիմը իրեն կոմֆորտ զգա»,- հավելեց նա՝ միաժամանակ քննադատելով միջազգային հանրության և եվրոպական կառույցների լռությունը։

Շարմազանովն ընդգծեց, որ իր պայքարը անձնավորված չէ և ուղղված չէ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես անհատի, այլ նրա «հակապետական ու հակաազգային քայլերի» դեմ։ Նրա խոսքով՝ իր համար առաջնային են Արցախի ինքնորոշման իրավունքը, Ցեղասպանության ճանաչումը և Անկախության հռչակագրի սկզբունքների պահպանումը։ Նա նաև դատապարտեց Եկեղեցու և Վեհափառ հայրապետի հասցեին հնչող վիրավորանքները՝ դրանք անընդունելի համարելով քրիստոնյա աշխարհի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։