Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, բնականաբար, դրանք զարգացումներ կունենան. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը զուգահեռ Քննչական կոմիտեի դիմաց այսօր հավաքվել են ոչ միայն նրա կուսակիցները և աջակիցները, այլև ընդդիմադիր մյուս ուժերի որոշ ներկայացուցիչներ։ «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե ընտրությունները եղել են արդար և թափանցիկ, դրանք «հումորի ժանրից» որակեց։

Պատգամավորի խոսքով՝ նախընտրական շրջանում և բուն ընտրությունների օրը կիրառվել է ահռելի վարչական ռեսուրս, հնչել է ատելության խոսք, և իրականացվել են քաղաքական հետապնդումներ։

«Ոչ միայն ընտրությունների բուն օրը, այլև ընտրությունների նախորդած ժամանակահատվածում Հայաստանում ուղղակի խեղվել է ընտրական իրավունքը։ Այն ահռելի վարչական ռեսուրսները, որ հրապարակ էին նետվել, իրավական բեսպրեդելը, քաղաքական հետապնդումները, ատելության խոսքը, վարչական ռեսուրսների սարսափելի, եթե ոչ՝ խայտառակ կիրառումը բացարձակապես թույլ չեն տալիս, որպեսզի մենք խոսենք ազատ և արդար ընտրությունների մասին։
Եվ վերջին փաստը․ երբ ընտրությունների գիշերը ժամը 2-ին ընտրական գործընթացին հաջորդող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձայների հաշվարկը դադարեցվեց, դա ուղղակի այն մասին էր, որ սառեցվում էր հաշվարկը, և այնտեղ «նկարչության» գործընթաց էր տեղի ունենում»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Գալստանյանը շեշտեց, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական պրոցես է, այլ «իրավական բեսպրեդել» և վրեժխնդրություն։

«Հիշո՞ւմ եք, երբ այս վարչախումբը և իր ղեկավարը եկան իշխանության՝ ասելով՝ «ո՞վ է այն դատավորը, որը պիտի չլսի և չենթարկվի ինձ»։ Հետո դրան հաջորդեց՝ «ո՞վ է այն ԿԸՀ անդամը, որը պիտի իմ հրահանգին չենթարկվի»։ Մենք տեսնում ենք, որ այս բոլոր պրոցեսները ոչ միայն վրեժխնդրության, ոչ բարոյականության և կարմիր գծերը հատելու մասին են, այլև սրանք առողջ պետականության և ժողովրդավարության հետ զրո առնչություն ունեն։ Ամբողջ իրավական համակարգը դարձել է գործիք վարչախմբի և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Երկու օր առաջ ինձ փողոցում մեկը կանգնեցրեց, ով ասաց, որ ինքը ո՛չ Բարգավաճին է ձայն տվել, ո՛չ էլ Ծառուկյանին է ճանաչում, բայց տեսնելով այն պատկերը, թե ինչպես են փորձում Գագիկ Ծառուկյանին ծնկի բերել, ասաց՝ «էլ ապրել չի գալիս այս երկրում»։ Այսօր ոչ թե Գագիկ Ծառուկյանին են փորձում ծնկի բերել, այլ մեզ բոլորիս, որովհետև սա անարդարություն է, իրավունքների խեղվածություն և ընդդիմադիր ձայնի լռեցում։ Հայաստանում չի գործում Սահմանադրությունը, գործում են մեկ անձի քաղաքական ճաշակն ու կամայականությունները»։

Խոսելով ընդդիմության հետագա քայլերի մասին՝ Լիլիթ Գալստյանը նշեց, որ իրենք պատրաստվում են պայքարը շարունակել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցում։

Մանրամասները՝ տեսանյութում։