Իրանը հակադարձում է NYT-ի հրապարակմանը, որ մերժել է Իրաքի միջոցով ուղարկված ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Իրանը հերքել է ամերիկյան The New York Times պարբերականի հրապարակումն այն մասին, որ Թեհրանը մերժել է Իրաքի կողմից փոխանցված ԱՄՆ-ի հրադադարի համաձայնագիրը՝ այն անվանելով «լիովին շեղող և մոլորեցնող», հաղորդում է IRNA պետական ​​լրատվամիջոցը։

NYT-ը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Թեհրանը հետաքրքրված չէ ժամանակավոր համաձայնագրով, որը չլուծված է թողնում Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցը։ IRNA-ն պնդում է, որ առաջարկը վերաբերում է «ժամանակավոր 10-օրյա հրադադարին»։ Առաջարկի ամբողջական մանրամասները չեն հաղորդվել։

«Իրանը միշտ առաջնահերթություն է տվել դիվանագիտությանը։ Տարածաշրջանում հակամարտության սրման խնդիրը բացառապես Միացյալ Նահանգների կողմից իր խոստումների և հունիսի 18-ի փոխըմբռնման հուշագրում պարունակվող պարտավորությունների խախտման պատճառով է»,- ըստ IRNA-ի՝ ասել է անանուն իրանցի պաշտոնյան։

Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին հինգշաբթի այցելել էէ Թեհրան՝ անցյալ շաբաթվա սկզբին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։

Առանձին Թրամփը հինգշաբթի ազդարարել էր, որ դեռևս պատրաստ չէ Իրանի հետ նոր հրադադարի շուրջ բանակցություններ վարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի