Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը

Լուրեր

24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.07.2026 | 13:42
Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը
24.07.2026 | 13:33
Ուշադրություն, հերթական զեղծարարությունը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
24.07.2026 | 13:09
Հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի խաղում երկու գոլ է խփել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ վեճի ընթացքում նավերին կամ բեռներին հասցված ցանկացած վնասի ֆինանսական ծախսերի համար պատասխանատվություն կկրի Իրանը։

«Թող այս հայտարարությունը ծառայի որպես հավաստիացում՝ մինչև հետագա ծանուցում, որ այս պահից սկսած նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնաս կվճարվի իրանական միջոցներից, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների տիրապետության տակ և վերահսկվում են մեր կողմից։ Այս վնասները կարող են շատ զգալի լինել, բայց, այնուամենայնիվ, սա արդար և հավասար քայլ է»,- գրել է նա Truth Social-ում։

Թրամփի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող հութիները հայտարարել էին, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու նավթատար լցանավերի վրա։

Ի պատասխան՝ Իրանը զգուշացրել է, որ Թրամփի սպառնալիքը՝ օգտագործել իրանական ակտիվները, վտանգավոր նախադեպ կստեղծի։

«Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, սադրիչ նախադեպ է»,- X-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի