ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
Քաղաքականություն
24.07.2026 | 11:14
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի գրասենյակը հուլիսի 2-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ապրանքների նկատմամբ: Այս քայլը պայմանավորված է երկրների կողմից «հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման արգելքը չիրականացնելու և արդյունավետորեն կիրառելու» անկարողությամբ:
Այս միջոցառումները հաջորդում են ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի (USTR) կողմից անցկացված հետաքննություններին, որոնք ներառել են հանրային լսումների երկու փուլ, ավելի քան 2100 հանրային լսումներ և Վաշինգտոնի առևտրային գործընկերների հետ համագործակցություն՝ «այս երկարատև մտահոգությունները լուծելու համար», ասել է USTR-ը։
ԱՄՆ-ի տվյալներով՝ հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկած երկրների համար մաքսատուրքերը կկազմեն 10%, իսկ մյուս երկրների համար՝ 12,5%։
Եվրամիությունը, Ճապոնիայի և Շվեյցարիայի հետ միասին, ներառված է այն առևտրային գործընկերների ցանկում, որոնց համար սահմանված են երկու դրույքաչափերը։
ԱՄՆ-ի տվյալներով՝ նոր մաքսատուրքերը վերաբերում են բոլոր ներմուծումների 99,4%-ին։ Բացառություններ են կազմում պողպատը և ալյումինը, որոնք արդեն իսկ ենթակա են այլ մաքսատուրքերի։ Նավթն ու գազը նույնպես ազատված են այս պատժամիջոցներից։
Նոր մաքսատուրքերը փաստացի փոխարինում են ժամանակավոր 10% համաշխարհային մաքսատուրքերին, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս իրավունք չունի սահմանելու օրենքով սահմանված 150-օրյա ժամկետը լրանալու պատճառով: 1974 թվականի Առևտրի մասին օրենքը Սպիտակ տանը լիազորություն է տալիս սահմանել մինչև 15% մաքսատուրքեր մինչև 150 օր՝ «վճարային հաշվեկշռի զգալի և լուրջ դեֆիցիտի» դեպքում:
«Միացյալ Նահանգները գրեթե մեկ դար արգելք է դրել հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների ներմուծման վրա և խստորեն պահպանվում է. վաղուց ժամանակն է, որ մեր առևտրային գործընկերները նույնը անեն»,- նշել է Գրիրը ծանուցման մեջ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

