27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
Հասարակություն
23.07.2026 | 23:09
Շնորհավորում ենք 27 հայ զինծառայողներին՝ Բրիտանական ռազմական խորհրդատվական և ուսուցման թիմի (BMATT) կողմից անցկացված հրահանգիչների պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից։
«Հուլիսի 23-ին BMATT-ի հրամանատար, գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ հանձնեց դասընթացի բոլոր մասնակիցներին։
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

