Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի «Նոան» սկսեց պայքարը Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիրը մրցակցի խաղադաշտում մրցեց մոլդովական «Զիմբրուի» հետ ու պարտությունից խուսափեց վերջնամասում` 1:1:
Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց «Զիմբրուի» ռումինացի հարձակվող Ստեֆան Բիտկան։
«Նոայի» պատասխան գոլը 89-րդ րոպեին խփեց ռումինացի հարձակվող Վալենտին Կոստակեն, որը դուրս էր եկել փոխարինման։
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին «Նոայի» խաղադաշտում։ «Զիմբրուին» պայքարից դուրս թողնելու դեպքում Հայաստանի փոխչեմպիոնը կխաղա ԲԱՏԷ (Բելառուս) – «Սյոն» (Շվեյցարիա) դիմակայության հաղթողի հետ։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Զիմբրու» (Մոլդովա) – «Նոա» (Հայաստան)՝ 1։1
Ստեֆան Բիտկա, 43 – Վալենտին Կոստակե, 89

