Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստին քննարկվում է ամբաստանյալ, ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնելու միջնորդությունը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սարգսյանն արդեն երկու օր է՝ գտնվում է անօրինական սահմանափակման մեջ։

Վարդևանյանի խոսքով՝ 2024 թվականի հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավորական մանդատների տրամադրման մասին արձանագրության հրապարակման պահից Արթուր Սարգսյանը ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ։ Ըստ Սահմանադրական դատարանի նախադեպային որոշումների՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող պահվել անազատության մեջ առանց Ազգային ժողովի համաձայնության։

«Սահմանադրական դատարանը խոսում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու, այլ ոչ թե լիազորություններ ստանձնելու պահի մասին։ Արթուր Սարգսյանն այս դահլիճում այլևս գտնվում է անձեռնմխելիությունը չհաղթահարված անձի կարգավիճակով»,- հայտարարեց Վարդևանյանը՝ հավելելով, որ դատարանն ու Դատախազությունը պետք է հենց իրենք նախաձեռնեին նրա ազատ արձակումը։

Պաշտպանը նշեց, որ Արթուր Սարգսյանը, որպես Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավոր, իր լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին, ժամը 10:00-ին, սակայն «Սահմանադրական դատարանը խոսում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու, այլ ոչ թե լիազորություններ ստանձնելու մասին»:

«Ի դեպ, դա էլ պատահական չէ, որովհետև նախքան լիազորություններ ստանձնելը, Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած անձը պետք է ողջամիտ հնարավորություն ունենա նախապատրաստվելու այդ լիազորությունների ստանձնմանը: Խոսքը գնում է խմբակցության կազմավորման մասին, խմբակցության կանոնադրության հաստատման մասին, ընթացիկ հարցերի նախապատրաստման մասին, ԱԺ առաջին նստաշրջանի առաջին նիստի հարցերի քննարկման մասին, մարտավարության մշակման մասին և ամենակարևորը՝ ներկայացուցչական մանդատի իրացման մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։