Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Ամերիկյան Պաշտպանության լիազորման մասին օրենքը (NDAA), որը Պենտագոնին տրամադրում է 1,15 տրիլիոն դոլարի բյուջե 2027 ֆինանսական տարվա համար (2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը), ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ձայների 216 կողմ և 212 դեմ հարաբերակցությամբ, հաղորդում է The Washington Post-ը: Սա պաշտպանության համար երբևէ հատկացված ռեկորդային գումար է: Օրենսդիրները նաև հաստատել են Պաշտպանության նախարարությանը լրացուցիչ 73 միլիարդ դոլարի հատկացում Իրանի դեմ պատերազմի համար, գրում է The Insider-ը։

Երկու փաստաթղթերն էլ հիմնականում հաստատվել են հանրապետականների կողմից։ Պենտագոնի բյուջեի օգտին քվեարկել են նաև վեց դեմոկրատներ։ Կանխատեսվում է, որ նախորդ տարվա համեմատ՝ այն կավելանա շուրջ 250 միլիարդ դոլարով։ Ծախսերի աճից դժգոհ յոթ հանրապետականներ քվեարկել են դրա դեմ։

Քվեարկության արդյունքները, ըստ The Washington Post-ի, նշանավորել են «երկկուսակցական կոալիցիայի փլուզումը»՝ «Կոնգրեսում կոնսենսուսի վերջին ոլորտներից մեկում»։ Սովորաբար NDDA-ը Ներկայացուցիչների պալատում ընդունվում է ավելի լայն երկկուսակցական աջակցությամբ։

Օրինագիծն այժմ ուղարկվում է Սենատ, որտեղ հաջողության հասնելու հավանականությունը փոքր է։ Դրա հաստատման  համար անհրաժեշտ է 60 սենատորի ձայն, մինչդեռ անրապետականներն ունեն ընդամենը 53 ձայն, որոնցից մի քանիսը նախագահ Դոնալդ Թրամփին հակառակող քաղաքական գործիչներ են։ Չայած 1,15 տրիլիոն դոլարը ռեկորդային գումար է Պենտագոնի համար, այն զգալիորեն պակաս է ապրիլին Սպիտակ տան կողմից պահանջված 1,5 տրիլիոն դոլարից։ Այդ պատճառով որոշ հանրապետական ​​սենատորներ կարծում են, որ պետք է հաստատում փնտրել 1,5 տրիլիոն դոլարի չափով։

Դեմոկրատները դժգոհ են, որ պաշտպանության բյուջեն որևէ սահմանափակում չի պարունակում Իրանում Թրամփի վարչակազմի գործողությունների վերաբերյալ։ Արդյունքում, օրինագիծը կարող է նույնիսկ չհասնել Սենատի քվեարկությանը։ Եթե վերին պալատի հանրապետական ​​ղեկավարությունը որոշի, որ 60 ձայն հնարավոր չէ հավաքել, սենատորները, հավանաբար, անմիջապես կանցնեն NDAA-ի նոր տարբերակի շուրջ բանակցություններին։

Ներկայացուցիչների պալատը նաև ընդունել է 95 միլիարդ դոլարի բյուջեի բանաձև, որից 73 միլիարդ դոլարը կուղղվի Իրանի դեմ պատերազմի համար լրացուցիչ արտակարգ ֆինանսավորմանը: Փաստաթուղթը հաստատվել է բացառապես հանրապետականների քվեարկությամբ, բոլոր դեմոկրատները դեմ են արտահայտվել:

Խոսքը լրացուցիչ հարկաբյուջետային և բյուջետային օրինագծերի ընդունման հատուկ ընթացակարգի մասին է։ Այն ընդունելու համար անհրաժեշտ է Սենատում 51 ձայնի պարզ մեծամասնություն, սակայն մի քանի հանրապետականներ արդեն հայտարարել են, որ չեն քվեարկի դրա օգտին:

Նախօրեին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 2026 թվականի փետրվարից ի վեր Իրանի դեմ պատերազմի վրա արդեն ծախսել է 37,5 միլիարդ դոլար։ Այս գումարը կազմում է Վաշինգտոնի կողմից Ուկրաինային չորս տարվա ընթացքում հատկացված ռազմական օգնության մոտավորապես 55%-ը։ Ոչ պաշտոնական գնահատականներով՝ Իրանի հետ հակամարտության վրա ծախսված միջոցները կարող են հասնել 100 միլիարդ դոլարի։ Պաշտպանության նախարարը խնդրել է Կոնգրեսին շտապ հաստատել իր գերատեսչության համար լրացուցիչ 87 միլիարդ դոլար, որից 67 միլիարդ դոլարը կուղղվի Մերձավոր Արևելքի գործողություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի