ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Խորհրդարանում ձևավորված թեժ, երբեմն նաև դաժան քաղաքական պայքարը ոչ թե առաջադիմական գաղափարների, այլ արժեքային համակարգերի բախում է, որտեղ մի կողմում որակյալ կյանքի ձգտումն է, մյուսում՝ վախի վրա հիմնված գոյատևումը։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի գնահատական է հնչեցրել ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ վերլուծելով, թե ինչ իրական պատվեր է տվել հանրությունը քաղաքական ուժերին և ինչպիսին պետք է լինի պետության զարգացման վեկտորը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ են պատվիրակել քաղաքացիներն իրենց ընտրած ուժերին, Ռուբեն Բաբայանը նշում է, որ միասնական սպասելիքի մասին խոսելը միամտություն է։ Նրա խոսքով՝ նույնիսկ միևնույն կուսակցությանը ձայն տվող մարդիկ ունեն տարբեր, երբեմն իրարամերժ ակնկալիքներ։

«Մեկը ուզում է, որ անպայման դիմացինը նստի բանտ, մյուսը ուզում է, որ, ասենք թե, կողմնորոշումը լինի դեպի Ռուսաստան կամ դեպի Եվրոպա, երրորդը պարզապես ինչ-որ անձնական շահ ունի։ Ես դժվարանում եմ ասել։ Այս համախմբվածության մեջ, կարծում եմ, ինչ-որ մի վինեգրետ է ստացվել»,- ասում է նա։

Ռեժիսորի համոզմամբ՝ ներկայիս Ազգային ժողովում մրցակցությունը ոչ թե այն մասին է, թե որ ուժն է ավելի առաջադեմ կամ ունի ապագայի տեսլական, այլ հիմնված է անցյալի նոստալգիայի և հետընթաց գաղափարների վրա։ Ըստ նրա՝ իրական զարգացումը պայմանավորված է արժեքային համակարգով, որի կենտրոնում պետք է լինի մարդը։

«Շատ կարևոր է արժեքային համակարգը։ Որովհետև նայեք, 21-րդ դար, նրանք, ովքեր չեն ընդունում արժեքային համակարգը, որ մարդն է մեծագույն արժեք, կարող են ասել՝ տեսե՛ք, խնդրե՛մ ձեզ, 21-րդ դար՝ պատերազմներ, ուժն է ծնում իրավունք։ Սա է ռեալ, պրակտիկ աշխարհի վիճակը։ Սա չէ, սա ժամանակավոր է։ Որովհետև կյանքը երջանկություն է, և մարդը ստեղծված է այդ երջանկության համար, ընդ որում՝ ոչ միայն իր երջանկության համար, այլ նաև ուրիշի երջանկության համար»։

Ռուբեն Բաբայանը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը դիտարկում է ոչ թե աշխարհաքաղաքական, այլ որակական տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ընտրությունը Եվրոպայի և Ռուսաստանի միջև իրականում որակյալ կյանքի և վախի վրա հիմնված համակարգի միջև է։

«Որակի, որակյալ կյանքի մասին է խոսքը գնում։ Ագրեսիվ քաղաքականություն, մարդ հասկացողությունը մերժելու քաղաքականություն՝ որպես արժեք, Ռուսաստանը, և հակառակը։ Ի՞նչն ենք մենք ընտրելու»,- նշում է Բաբայանը։

Նա խիստ քննադատում է այն մոտեցումը, թե Հայաստանը պետք է գործի «այնպես անել, որ Ռուսաստանը չնեղանա» սկզբունքով՝ դա համարելով արժանապատվությունից զուրկ և անարդյունավետ քաղաքականություն․ «Շատ դժվար է ապրել, երբ որ քո հիմնական խնդիրը այնպես անելն է, որ ոչ ոք չնեղանա։ Եթե դուք ձեր ամբողջ գործունեությունը ծավալում եք այն թեզի ներքո, որպեսզի չնեղացնեք ինձ, ես ձեզ չեմ հարգելու, ձեր շահը բացարձակապես հաշվի չեմ առնելու, որովհետև ես արդեն հասկանում եմ, որ դուք չունեք ինքնուրույն մտածողություն, ինքնուրույն շահ, ինքնուրույն գործելաոճ»։

Ռեժիսորը կարծում է, որ ներկայիս Ռուսաստանը վտանգավոր է, քանի որ կորցրել է իր ազդեցության լծակները և այժմ գործում է վախեցնելու տրամաբանությամբ՝ օգտագործելով, այդ թվում, թուրքական գործոնը։

«Ռուսաստանը նման է հիմա վիրավոր գազանի։ Սա պետք է հաշվի առնել։ Այսօրվա Ռուսաստանը դա հինգ տարի առաջվա Ռուսաստանը չի, 10 տարի առաջվա Ռուսաստանը չի, առավել ևս 30 տարի առաջվա Ռուսաստանը չի։ Եվ իր հիմնական վախեցնելու գործոնը դա թուրքն է։ Եվ ձեզ վախեցնում եմ, և ձեզ վախեցնում եմ՝ թուրքը կգա, ձեզ կկոտորի, կսպանի, եթե ես չլինեմ»։

Ըստ Բաբայանի՝ քաղաքական գործիչները սպասարկում են հանրության մեջ եղած պահանջարկը, ուստի փոփոխությունները պետք է սկսվեն հենց հասարակությունից։ Լուծումը, նրա համոզմամբ, հանրային իմունիտետի և արժանապատվության զգացումի ամրապնդումն է։

«Յուրաքանչյուր մարդ ձգտում է դեպի որակյալ կյանք։ Սա է առաջընթացի, այսպես ասած, կվինտէսենցիան։ Արժանապատվությունը թույլ չի տալիս քեզ սպասարկել ուրիշի շահը։ Այս աշխարհում ստերիլ ոչ մի բան չկա, և հիվանդության դեմ պայքարում են առաջին հերթին իմունիտետով, այլ ոչ թե նրանով, որ «այ, հիվանդություն չկա»։ Միկրոբները կան, միկրոբները դու չես կարող վերացնել։ Կարո՞ղ ես դիմադրել։ Չե՞ս կարող դիմադրել, կներես, դա արդեն քո մեղավորությունն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան