Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Մոսկվայի մարզի Զվենիգորոդի մոտակայքում Սու-57 է կործանվել։ Այս մասին հայտնում են «Осторожно, новости»-ն և  ուժայիններին մոտ կանգնած «112» և Mash տելեգրամ ալիքները։

Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռն ընկել է Շիխովո թաղամասի և Լուցինո գյուղի միջև։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել։

Վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ. ինքնաթիռը զենք չի կրել։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել թռիչքի կանոնակարգերի խախտման կամ դրանց նախապատրաստման համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի մարզում թռիչքի ժամանակ մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն կատապուլտացվել է, և գետնի վրա  որևէ վնաս չկա։

Սու-57-ը Ռուսաստանի ամենանոր բազմաֆունկցիոնալ կործանիչն է, որն արտադրողի և ռուսական իշխանությունների կողմից դասակարգվում է որպես հինգերորդ սերնդի ինքնաթիռ: Այն առաջին թռիչքն իրականացրել է 2010 թվականին և համարվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության մեջ գտնվող ամենաժամանակակից կործանիչը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի