Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Սև ծովում թուրքական դրոշի ներքո նավարկող նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ MV Reyhan Sarı նավն ածուխ էր տեղափոխում Ազովի ծովում գտնվող Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի Թուրքիայի հյուսիսային Տրապիզոն նահանգ, երբ հարձակման է ենթարկվել թուրքական Սամսունի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում: Նավը հարձակումից հետո վերսկսել է նավարկությունը, իսկ անձնակազմի վիրավոր անդամները տեղափոխվել են ափ: Թուրքական իշխանությունները պաշտոնական հայտարարություն չեն արել միջադեպի վերաբերյալ, որը, ենթադրաբար, իրականացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի միջոցով:

Ռուս-ուկրաինական պատերազմը վտանգել է Սև ծովի ջրային անվտանգությունը: Աճող սպառնալիքներին ի պատասխան՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան ստեղծել են ծովային անվտանգության նախաձեռնություն, որի հիմնական խնդիրը Սև ծովում թափառող ծովային ականների մաքրումն է:

Ուկրաինայի ռազմածովային ուժերը կիրակի հայտարարել էին, որ թուրքական սեփականության տակ գտնվող հացահատիկ տեղափոխող բեռնանավին ռուսական հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է նավի վրա գտնվող հինգ մարդ, անձնակազմի հինգ անդամ էլ անհետ կորել է:

Ըստ ուկրաինական ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանը երեք թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշի ներքո նավարկող Golden Leo նավի ուղղությամբ, երբ այն «հացահատիկի բեռով լքում էր մարտական ​​գոտին»:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այս հարցը բարձրացրել էր Կիև կատարած այցի ժամանակ։

«Սև ծովում նավարկության և առևտրային անվտանգությունը կենսական նշանակություն ունի։ Ես սա քննարկել եմ ինչպես ռուսական կողմի հետ Մոսկվա կատարած իմ այցի ժամանակ, այնպես էլ իմ հարգարժան գործընկերոջ հետ այստեղ։ Սա կարևոր հարց է մեզ համար և բոլոր սևծովյան երկրների համար»,- ասել էր Ֆիդանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի