Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
Հասարակություն
23.07.2026 | 13:23
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված վարույթով նրա երկու համածառայակից ձերբակալվել են՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

