Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Սաուդյան Արաբիային իր խաղաղ միջուկային էներգիայի ծրագրի մշակման գործում: Համապատասխան երկարաժամկետ համաձայնագիրը Վաշինգտոնում ստորագրել են երկրների էներգետիկայի նախարարներ Քրիս Ռայթը և Աբդուլազիզ բին Սալման Ալ Սաուդը, հայտարարել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համաձայնությունների շրջանակում՝ ամերիկյան ընկերությունները կկարողանան մասնակցել Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի մշակմանը, «որն օգուտ կբերի ամերիկյան արդյունաբերությանը, աշխատողներին և մատակարարման շղթաներին, ինչպես նաև կօգնի բավարարել Սաուդյան Արաբիայի էներգետիկ կարիքները», նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելին, փաստաթղթի համաձայն՝ կողմերը ստորագրել են ուղեկցող երկկողմանի երաշխիքների մասին համաձայնագիր։

Քրիս Ռայթը վստահեցրել է, որ «այս համաձայնագրերը համապատասխանում են միջուկային անվտանգության և չտարածման ամենաբարձր չափանիշներին և հիմնված են աշխարհի լավագույն միջուկային տեխնոլոգիաների վրա»: Նշվում է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև Մերձավոր Արևելքի թագավորության խաղաղ միջուկային ծրագիրը Վաշինգտոնի օգնությամբ զարգացնելու համաձայնագիրն այժմ կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը:

Ըստ Reuters-ի՝ Կոնգրեսի անդամները կարող են հրաժարվել հաստատել փաստաթուղթը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Կոնգրեսի շատ անդամներ դեմ են միջուկային տեխնոլոգիաների փոխանցմանը քաղաքականապես անկայուն Մերձավոր Արևելքի երկրներ, հատկապես, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ժամանակ։

«Բացի այդ՝ սկզբում պարզ չէր, թե միջազգային տեսուչները որքանով մուտք կունենան ապագա օբյեկտներ՝ ապահովելու համար, որ միջուկային տեխնոլոգիաները չօգտագործվեն ռազմական նպատակներով»,- նշում է Reuters-ը։

The Wall Street Journal-ը նախկինում հայտնել էր, որ գործարքը միլիարդավոր դոլարներ կարժենա։ Այն, ինչպես կանխատեսվում է, կգործի 30 տարի և թույլ կտա ամերիկյան ընկերություններին կարևոր դեր խաղալ Սաուդյան Արաբիայի միջուկային ենթակառուցվածքների ստեղծման գործում՝ միաժամանակ արգելելով օտարերկրյա մրցակիցներին մուտք գործել նախագծեր։

Եթե այս քայլը հաստատվի համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ենթադրվում է, որ Սաուդյան Արաբիայում կկառուցվի ուրանի հարստացման օբյեկտ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի