Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ադրբեջանական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, որոնք կապված են ՌԴ-ից նավթի արտահանման հետ՝ շրջանցելով Եվրամիության պատժամիջոցները, այժմ չեղարկվել են, և ադրբեջանական կողմը համագործակցում է Ուկրաինայի հետ՝ ապահովելու համար, որ ադրբեջանական ընկերությունների կողմից  պահպանվեն համապատասխան սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Գուսևը։

«Որքանով մենք դեսպանատանը գիտենք՝ այս պատժամիջոցները վերացվել են դատարանի որոշումներով։ Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացներին և համագործակցում ենք ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար, որ ադրբեջանական ընկերությունները պահպանեն բոլոր պատժամիջոցների սահմանափակումները: Մենք անընդհատ քննարկում ենք այս հարցերը մեր ադրբեջանցի գործընկերների հետ և շատ շնորհակալ ենք նրանց ըմբռնման ու համագործակցության համար»,- ասել է Գուսևը «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի հետ զրույցում՝ պատասխանելով ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ցուցակում Ռուսաստանից նավթ արտահանող մի քանի ադրբեջանական ընկերությունների ներառման և նրանց գործունեության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների պայքարի մասին հարցին։

Ուկրաինայի նախագահի խորհրդական և պատժամիջոցների քաղաքականության հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հոնկոնգի և Լիբերիայի տասնյակ ընկերություններ ներառվել են ԵՄ պատժամիջոցների ցանկում՝ ռուսական նավթի արտահանմանը նպաստելու համար։

Միաժամանակ, Ադրբեջանի Կասպյան նավագնացության ընկերությունը (ASCO) հայտնել է, որ Եվրամիությունն ապրիլի 23-ին պատժամիջոցներից հանել է Ադրբեջանին պատկանող հինգ լցանավ։

«Պետք է նշել, որ այս նավերը երկարաժամկետ հիմունքներով վարձակալության են տրվել երրորդ կողմերին՝ չարտերային պայմանագրերով, և դրանց շահագործումն իրականացվել է միջազգային կանոնակարգերին, այդ թվում՝ պատժամիջոցների պահանջներին լիովին համապատասխան։ Այս որոշումը համարվում է միջազգային իրավունքի և կառուցողական երկխոսության վրա հիմնված օբյեկտիվ մոտեցման արդյունք»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ այդ լցանավերը 2025 թվականին ենթարկվել են Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Կանադայի պատժամիջոցներին՝ ռուսական նավթի տեղափոխման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի