Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը

Լուրեր

22.07.2026 | 19:51
Ռուբիոն պատմել է՝ ինչ է քննարկելու Լավրովի հետ հուլիսի 23-ի հանդիպման ժամանակ
22.07.2026 | 19:42
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
22.07.2026 | 19:30
Սա ՌԴ-ից ապագաղութացման գործընթաց է. Կրեմլի ազդեցության տակ վերադարձը քիչ հավանական է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 19:20
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
22.07.2026 | 19:11
Կրեմլը մեկնաբանել է Բաքվում ՌԴ-ի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած գաղտնի հանդիպման տեղեկությունը
22.07.2026 | 19:00
13 ժամ առերեսում և վարույթից հեռացված պաշտպան․ Ծառուկյանի աղմկահարույց գործով բացարկ՝ քննչական խմբին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 18:50
Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
22.07.2026 | 18:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Բելգիայի հավաքականը
22.07.2026 | 18:28
Հրդեհ՝ Սուրբ Հովհաննես մատուռում․ այրվել են սրբապատկերներ
22.07.2026 | 18:17
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը «կայուն» է՝ չնայած նավթավերամշակման գործարաններին և Wildberries-ի պահեստներին հարվածներին
22.07.2026 | 18:08
Դատարան է ուղարկվել «Միասնության թևեր» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու և ստանալու գործը
22.07.2026 | 17:56
«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը
22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի տրամադրի։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են, որ իրավասություն չունեն տրամադրել կամ հրապարակել ակտը, քանի որ քննություն է ընթանում։

«Ցավոք, տեղափոխված կենդանիներից մեկը՝ էգ առյուծը, թմրեցումից հետո չի արթնացել, ըստ նախնական եզրակացության՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով»,- նշվում է պատասխանում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ առյուծի անկման փաստով քրեական նոր գործ չի հարուցվելու, անկման հանգամանքները քննվելու են ապօրինի որսին առնչվող վարույթում։

Քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ տեղափոխման գործընթացում ներգրավված մասնագետները գործել են պատշաճորեն։ Սակայն պատասխանում հստակ անդրադարձ չկա բուն հարցին՝ ինչո՞ւ է որոշվել դիմել «բարձր ռիսկայնություն» ունեցող գործողությունների, որոնք նախապես փաստաթղթավորված են եղել։ Պատասխանում նշվում է, որ որոշ հարցերի սպառիչ պատասխաններ կտրվեն միայն քննության ավարտից հետո:

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ:

«Կենդանաբանական այգի տեղափոխված մնացած բոլոր կենդանիները բավարար վիճակում են, պայմաններում և պատշաճ հսկողության ու խնամքի ներքո են»,- նշում են քաղաքապետարանից:

Հուլիսի 6-ի առավոտյան ԱԱԾ դիմակավորված հատուկջոկատայինները Գագիկ Ծառուկյանի առանձնատանը գործողություններ էին կատարել, իսկ երեկոյան ձերբակալել նրան։ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել է 190 հատ խրտվիլակ, 3 առյուծ և մեկ վագր, որոնք իրեղեն ապացույցներ են ճանաչվել։ ԲՀԿ առաջնորդն այժմ կալանավորված է։

Եվգենյա Համբարձումյան