Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
Քաղաքականություն
22.07.2026 | 15:51
Գեներալ-մայոր Իգոր Սկիբյուկը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք որոշել ենք հետագա գործողությունների ընթացքը։ Այսօր կձևակերպվեն Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության փոխարինման վերաբերյալ որոշումները. պատրաստվում են համապատասխան հրամանագրեր։ Միխայիլ Դրապատիի և Եվգենի Խմարայի հետ միասին որոշել ենք, որ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի նոր պետը կդառնա գեներալ-մայոր Իգոր Սկիբյուկը։ Նա բարձրակարգ զինվորական է, որի հետ նոր գերագույն հրամանատարն ուս ուսի պաշտպանել է Ուկրաինան։ Կարևոր է, որ մեր բանակի բոլոր բաղադրիչները շարունակեն գործել կատարյալ ներդաշնակությամբ։ Մենք նաև համատեղ որոշեցինք, թե ինչպես են Ալեքսանդր Սիրսկին և Անդրեյ Գնատովը հետագայում ծառայելու մեր պետության պաշտպանությանը»,- հայտարարել է Զելենսկին։
2025 թվականից Սկիբյուկը զբաղեցնում էր Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, իսկ 2024-2025 թվականներին ղեկավարել է Ուկրաինայի օդադեսանտային գրոհային զորքերը։
2022 թվականին Խարկովի հակահարձակման ժամանակ Իզյումի ազատագրմանը մասնակցության համար Սկիբյուկին շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

