Լավրովը հայտնել է, որ հուլիսի 23-ին Մանիլայում կհանդիպի Մարկո Ռուբիոյի հետ

Լուրեր

22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
22.07.2026 | 15:34
Ամբողջ քննչական խմբին բացարկ ենք ներկայացրել․ Էմին Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման մասին հինգշաբթի՝ հուլիսի 23-ին Մանիլայում (Ֆիլիպիններ) կայանալիք ԱՍԵԱՆ-ի ֆորումի շրջանակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը «չի պատասխանել իր սեփական առաջարկներից հրաժարվելով», որոնք հայտարարվել էին 2025 թվականի օգոստոսին Անքորիջում կայացած գագաթնաժողովում։ Լավրովն այդ առաջարկները որակել է որպես հայտնի, բայց մանրամասներ չի ներկայացրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումից հետո որևէ կոնկրետ որոշում պաշտոնապես չի հայտարարվել։

«Ինչ վերաբերում է մոտեցող կարգավորման վերաբերյալ նախագահ Թրամփի կանխատեսմանը, ես վաղը կհետաքրքրվեմ Մարկո Ռուբիոյից»,- հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ Անքորիջում առաջարկներ են արվել, սակայն համաձայնություններ ձեռք չեն  բերվել։ Ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ Լավրովը, Վաշինգտոնին մեղադրել են «Անքորիջի ոգուց» հրաժարվելու մեջ։

Bloomberg-ի տվյալներով՝ «Անքորիջի ոգուց» հրաժարվելու, Ռուսաստանի դեմ շարունակվող ուկրաինական հարվածների և ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ՌԴ նախագահ Պուտինը խստացրել է իր տարածքային պահանջները և մտադիր է պահպանել Սումիի ու Խարկովի մարզերի գրավված հատվածները որպես անվտանգության գոտի։ Գործակալությունը նաև պնդում է, որ Կրեմլը պատրաստ չէ բանակցություններ վարել, քանի դեռ ամբողջ Դոնբասը չի գրավվել։

Մեկնաբանելով Bloomberg-ի հրապարակումը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Պուտինը երկու տարի առաջ՝ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ, հնչեցրել  էր Ուկրաինայում «ռազմական գործողությունների դադարեցման հիմնական պայմանները»։ Այդ ժամանակ նախագահը խոսել էր Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից ուկրաինական զորքերի դուրսբերման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի