«Քվանտ» վարժարանը ևս երեք տարի կկարողանա անգլերենով իրականացնել IB ծրագիրը

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Կառավարության հուլիսի 23-ի նիստի օրակարգում է «Քվանտ» վարժարանին 3 տարի ժամկետով հանրակրթությունն օտար լեզվով՝ անգլերենով կազմակերպելու թույլտվություն տալու հարցը։ Հայաստանի հանրակրթության ընդհանուր կանոններով կրթությունը կազմակերպվում է հայերենով։ Օտար լեզվով կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ է օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված հատուկ թույլտվություն։

Թույլտվությունը վերաբերելու է ոչ թե վարժարանի բոլոր դասարաններին, այլ միջնակարգ կրթության երրորդ աստիճանին՝ 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացվող Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրին՝ IBDP-ին։

Նախատեսվում է, որ վարժարանը ծրագիրը անգլերենով կշարունակի իրականացնել 2026/2027 ուսումնական տարվանից։

Նշվում է, որ ներկայում վարժարանի 62 դասարաններից ընդամենը երկուսում՝ մեկ 11-րդ և մեկ 12-րդ դասարանում, ուսուցումն իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով։ Հետևաբար որոշումը վերաբերում է սահմանափակ թվով ավագ դասարանների և ոչ թե բոլոր՝ ավելի քան 1000 սովորողներին։

«Քվանտը» Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնում է դեռևս 2011 թվականից։ Այդ ժամանակ վարժարանը ստացել էր համապատասխան թույլտվություն և սկսել էր ծրագիրն իրականացնել կառավարության որոշման հիման վրա։

Ծրագրում ընդգրկված սովորողները կարող են ստանալ ինչպես Հայաստանի պետական ավարտական ատեստատ, այնպես էլ միջազգային բակալավրիատի՝ IB Diploma Programme-ի դիպլոմ։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ միջազգային ծրագիրը պետք է համատեղվի Հայաստանի հանրակրթության պետական չափորոշչի պահանջների հետ։ Այսպիսով, անգլերենով ուսուցումը չի փոխարինելու պետական կրթական ծրագրին․ սովորողները պետք է կատարեն և՛ ՀՀ կրթական համակարգի, և՛ Միջազգային բակալավրիատի պահանջները։

IBDP-ն միջազգային ճանաչում ունեցող երկամյա ավագ դպրոցական ծրագիր է, որը նախատեսված է հիմնականում 16-19 տարեկան սովորողների համար և «Քվանտում» համապատասխանում է 11-րդ ու 12-րդ դասարաններին։ Գնահատումը կատարվում է Միջազգային բակալավրիատի չափանիշներով, իսկ առավելագույն արդյունքը 45 միավոր է։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Քվանտի» շրջանավարտների միջին արդյունքները տարիների ընթացքում 4-6 միավորով բարձր են եղել տվյալ ծրագրի համաշխարհային միջինից։

Եվգենյա Համբարձումյան