Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը «շատ շուտով կհարվածեն» Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին, գրում է CNN-ը։

Ստորգետնյա օբյեկտը գտնվում է Նաթանզից շուրջ մեկ մղոն հարավ՝ Իրանի կենտրոնում, 2020 թվականին ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այն հայտարարել է որպես միջուկային վառելիք արտադրող ցենտրիֆուգներ հավաքելու ապագա օբյեկտ։

Հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել այդ վայր, Թրամփը պատասխանել է․ «Մենք նման բան չենք գրանցել։ Դա ոչինչ չի նշանակում, եթե նրանք չունեն նյութը։ Նրանք չունեն՝ մենք հետևում ենք նյութին։ Մենք, հավանաբար, շատ շուտով կհարվածենք այդ տարածքին։ Եվ նրանք ոչինչ չեն կարող անել դրա հետ կապված։ Գիտեք, ես դա չէի ասի, եթե մտածեի, որ նրանք կարող են ինչ-որ բան անել դրա հետ կապված, երբեք դա չէի ասի։ Բայց մենք շատ շուտով կհարվածենք այդ տարածքին, և շատ ուժեղ»։

CNN-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը կարծում է՝ Իրանն անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո այդ վայր է տեղափոխել առաջադեմ ցենտրիֆուգներ և իր բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի