Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի քննությունը Վերաքննիչ դատարանում. ՈՒՂԻՂ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հարցով դատական նիստը։ Գլխավոր դատախազությունը բողոքարկում է Վերաքննիչ ատյանի որոշումը, որով Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր անձեռնմխելիության հիմքով։

Գլխավոր դատախազությունը գտնում է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն անձեռնմխելիության հիմքով՝ առկա են կալանքի այլ հիմքեր: Մասնավորապես՝ ազատության մեջ մնալով Քոչարյանը կարող է թաքնվել և խոչընդոտել գործի քննությանը:

Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի նկատմամբ ընտրված է խափանման մեկ այլ միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Քոչարյանն ազատ արձակվեց։

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշում, ըստ որի՝ «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը նորից կքննվի Վերաքննիչ քրեական դատարանում։

Քոչարյանի պաշտպանները հայտարարում են, որ բազմաթիվ միջնորդություններ ունեն ներկայացնելու դատարանին, ինչպես և՝ նվազագույնը 3 բողոքի մասին են խոսել։ Դատարանը սահմանել է կարգ, ըստ որի՝ նախ բողոքները կլսեն, հետո Դատախազությունը առարկություններով հանդես կգա։ Դրան կհաջորդ միջնորդությունների փուլը։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նախորդ նիստին սկսեց ներկայացնել բողոքներից մեկը։ Ըստ փաստաբանի՝ հուլիսի 27֊ին Առաջին ատյանի դատարանը ճնշումների ներքո է Քոչարյանին կալանավորել, ինչն ապացուցվում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումով։ Այդ խոսակցությունից ստացվում է, որ կալանավորման միջնորդությունը ներկայացված է եղել ոչ թե կանխելու անձի փախուստը, այլ անձանց ցուցմունք տալ ստիպելու նպատակով։ Այսինքն, Քոչարյանի պաշտպանական թիմը կարծում է, որ այդ միջնորդություններն օրինական նպատակ չեն հետապնդել։