Բակո Սահակյանն ընդունել է Շավարշ Քոչարյանին. քննարկվել են արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Քաղաքականություն
30.11.2018 | 19:27Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: