Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 16:06
Շիրակում շան հաչոցի համար սկսված ծեծկռտուքի գործով 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 
16.07.2026 | 15:55
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան
16.07.2026 | 15:43
Քիր Սթարմերը հրաժեշտի այցով Կիև է ժամանել
16.07.2026 | 15:31
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
16.07.2026 | 15:20
Իրանը Հորմուզը «կարմիր գիծ» է համարում և զգուշացնում տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, եթե ԱՄՆ-ն հարվածի
16.07.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը // 5 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար․ ԼՈՒՐԵՐ
16.07.2026 | 15:02
2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով
16.07.2026 | 14:54
Հաջիևը կրկին հայտարարել է «ՀՀ-ի կողմից տարածքային պահանջներից» հրաժարվելու մասին՝ Սահմանադրության փոփոխությամբ կամ իրավական այլ մեխանիզմով
16.07.2026 | 14:46
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ում ընդերքօգտագործման խախտումներ է հայտնաբերել․ նյութերն ուղարկվել են քննության
16.07.2026 | 14:35
«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
16.07.2026 | 14:24
Հանցավոր խումբը, ըստ ՔԿ-ի, 538 մլն դրամ է հափշտակել և լվացել գումարները
16.07.2026 | 14:15
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:11
Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի դեմ․ ՏԵԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 14:01
Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16.07.2026 | 13:53
Ուկրաինայի Ռադան Սերգեյ Կորեցկիին հաստատել է վարչապետի պաշտոնում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն», ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված խախտումները հայտնի են եղել դեռևս մեկ տարի առաջ։

«Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել»,- նշեց քաղաքապետը։

Արդյո՞ք որոշումը կապված է Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների՝ ԱԱԾ գործողությունների և քրեական գործերի հետ, քաղաքապետը հարցին հետևյալ կերպ պատասխանեց․ «Ո՛չ, կապ չունեն։ Կոնկրետ այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ, և այս գործընթացը, անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու»։

Քաղաքապետը հայտնեց, որ շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։

«Այդ շենքի հետ կապված մենք անպայման դեռ կանդրադառնանք հարցին։ Մենք այնտեղ ունենք մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ, պետք է պաշտպանենք։ Կարծում եմ՝ այն շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասաց Ավինյանը։

Հարցին՝ արդյո՞ք այն կարող է դառնալ համայնքային վճարովի մարզասրահ, քաղաքապետը պատասխանեց․ «Այն դառնում է հենց համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներով»։

Անդրադառնալով Օղակաձև այգու այլ շինություններին, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտներին, և հարցին՝ ինչո՞ւ դրանց նկատմամբ նույն գործընթացները չեն իրականացվում, Ավինյանը նշեց, որ սեփականատերերի անունները նշանակություն չունեն։

«Կարծում եմ՝ վերջին չորս տարիների ընթացքում մենք ապացուցել ենք, որ որևէ մեկի անունը մեզ համար այս տեսակ հարցերում էական չէ։ Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են տնօրինում նմանատիպ գույքերը։ Քանդում իրականացնելուց կամ բարեկարգում իրականացնելուց՝ լինի փոքր ավտոտնակ, թե մեծ շինություններ, մենք, անկեղծ ասած, չենք նայում, թե ովքեր են տիրապետողները»,- վստահեցրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան