Այս անհանգիստ ժամանակներում ՀՀ-ի աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու կոչերը վտանգավոր են. Ռոբերտ Քոչարյան

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցում էր Երևանում կայացած «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին։ Իր ելույթում 2-րդ նախագահը հույս հայտնեց, որ քննարկումների այս հարթակը կդառնա ոչ միայն բարի ընկերների հանդիպման վայր, այլև նոր գաղափարների գեներացման և արդյունավետ նախագծերի ստեղծման համար տարածք՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների և հայ ու ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

«Պետք է յուրահատուկ շնորհակալություն հայտնեմ Կոնստանտին Զատուլինին՝ Լազարևյան ակումբի ստեղծման գործում նրա ջանքերի համար»,- ասաց Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ մի քանի ամիս առաջ իրենց հերթական հանդիպման ժամանակ քննարկել են նրա այս գաղափարը, և ինքը պատրաստակամություն է հայտնել՝ օգնություն ցուցաբերել այս ակումբի կայացման համար:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Այս անհանգիստ ժամանակներում Հայաստանի և հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղղակի կամ անուղղակի կոչերը, եթե նույնիսկ կյանքի չեն կոչվում, ամեն դեպքում, զգալի սպառնալիք են ներկայացնում: Տեղեկատվական տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերն այսօր հասարակական տրամադրությունների մանիպուլյացիայի մեծ հնարավորություն են տալիս: Դրանք թույլ են տալիս մեր հասարակություններում միմյանց հանդեպ կասկածի և անվստահության տարրեր մտցնել, ինչը կհանգեցնի մեր բազմամյա կապերի էրոզիայի: Ցանկացած բարեկամություն ջանքեր է պահանջում, առնվազն մեր էներգիայի, ժամանակի և էմոցիաների կարիքն ունի: Հիշեք, թե բոլորս մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ բավականաչափ ջանք չենք գործադրել նրանց պահպանելու համար: Ընկերությունը դադարում է, երբ կասկածներ են առաջանում անկեղծության և ընկերոջ մտադրությունների վերաբերյալ, և երբ կողմերից մեկը ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է տալ: Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողների և նվնվացողների հետ»:

2-րդ նախագահի համոզմամբ՝ ասվածը վերաբերում է ոչ միայն միջանձնային, այլև միջպետական հարաբերություններին:

«Հենց այս՝ միջպետական հարաբերություններում մենք պետք է միմյանց համար հասկանալի, կանխատեսելի, հուսալի և միմյանց պետքական գործընկերներ լինենք։ Պետությունների միջև բարեկամական հարաբերությունները միայն շահերի համընկնման հետ չէ կապված: Այն պետական շահերի և մարդկային գործոնի սինթեզ է: Չեմ կարող գտնել այլ երկրների օրինակներ, որոնց մոտ այդքան ուժեղ համադրվում են այս գործոնները, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի մոտ է: Այս հարաբերությունները մենք ժառանգել ենք և ամենօրյա ջանք պետք է ներդնենք՝ դրանք պահպանելու և զարգացնելու համար»,- ասաց  Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ողջունելով և արդյունավետ աշխատանք մաղթելով ակումբի անդամներին։

Վերջում Ռոբերտ Քոչարյանը իր  գրքի առաջին օրինակներից մեկը նվիրեց Կոնստանտին Զատուլինին: