Մինչև 560 հազար դրամ հավելավճար․ Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Լուրեր

15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15.07.2026 | 16:14
Հայկ Հարությունյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները
15.07.2026 | 16:05
Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին
15.07.2026 | 15:55
Հայաստանի կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ գործադիրը կդիմի ՍԴ-ին
15.07.2026 | 15:46
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
15.07.2026 | 15:33
25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի
15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
15.07.2026 | 15:10
Կրակոցներ և վրաերթ՝ Վարդավառի օրը // Կառավարությունը կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացումը․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 15:00
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ․ նրանք նախագիծ են իրականացրել ՀՀ-ում
Բոլորը

Գործադիրը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ 

Հիմնավորման համաձայն՝ գործող որոշմամբ սահմանված են ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Սակայն 2025 թվականի նոյեմբերի 1-ից՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ոստիկանության զորքերը դադարել են գործել, և ստեղծվել է նոր կառույց՝ Ոստիկանության գվարդիան։ 

Այս փոփոխությամբ առաջարկվում է որոշման բոլոր դրույթները համապատասխանեցնել նոր օրենսդրությանը՝ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողներ» ձևակերպումը փոխարինելով «ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներ» ձևակերպմամբ։ Բացի այդ, որոշումից կհանվեն այն պաշտոնները, որոնք գվարդիայի կառուցվածքում այլևս նախատեսված չեն, ինչպես նաև կշտկվեն տեխնիկական վրիպակները։ 

Ներքին գործերի նախարարության նախագծում նշվում է, որ նոր հավելավճարներ կամ դրանց չափերի փոփոխություն չի նախատեսում․ գործող կարգավորումները տարածվում են Ոստիկանության գվարդիայի ծառայողների վրա՝ ապահովելով դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը։ 

Նախագծի համաձայն՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարները՝ կախված զբաղեցրած պաշտոնից, զինվորական կոչումից և ստացած գնահատականից, կկազմեն 95 հազարից մինչև 560 հազար դրամ։ 

Մասնավորապես՝

  • Գնդապետների համար «գերազանց» գնահատականի դեպքում հավելավճարը կկազմի 560 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 420 հազար դրամ, իսկ «բավարար» գնահատականի դեպքում՝ 280 հազար դրամ։
  • Փոխգնդապետների համար առավելագույն հավելավճարը կկազմի 380 հազար դրամ։
  • Մայորների համար՝ 350 հազար դրամ։
  • Կապիտանների համար՝ 280 հազար դրամ։
  • Ավագ լեյտենանտների և լեյտենանտների համար՝ 250 հազար դրամ։
  • Ավագ ենթասպաների համար՝ 220 հազար դրամ։
  • Ենթասպաների, ավագների, ավագ սերժանտների և սերժանտների համար առավելագույն հավելավճարը կկազմի 190 հազար դրամ։

Արփի Հակոբյան