Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
Բեգլիայի հավաքականի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, հաղորդում էր ակումբի մամուլի ծառայությունը։
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 5 տարով։
2023 թվականից Տիլեմանսը խաղում էր անգլիական «Ասթոն Վիլայում», որի կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման, խփել 2 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում։ Նախկինում կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Լեսթերում», «Մոնակոյում» ու «Անդերլեխտում»։

