«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության Երևան-Մոսկվա 1869 չվերթի չեղարկումն ու ավելի քան 12 ժամ տևած անորոշությունը լուրջ դժգոհություններ և խառնաշփոթ են առաջացրել «Զվարթնոց» օդանավակայանում։ Չվերթի ուղևոր Նաիրա Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ստեղծված իրավիճակից։ Նրա խոսքով՝ թռիչքը նախատեսված էր հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 12:15-ին, սակայն հետաձգումների պատճառով գրանցումն ու սահմանային հսկողության անցումը զգալիորեն ուշացել են։

Սպասասրահում ժամեր շարունակ սպասելուց հետո ավիաընկերությունն ուղևորներին տրամադրել է 7000-ական դրամ արժողությամբ սննդի կտրոններ՝ վստահեցնելով, որ թռիչքը շուտով կկայանա։ Սակայն առավոտ 5-ի սահմաններում հայտարարվել է չվերթի չեղարկման մասին։

Նաիրայի խոսքով՝ ավիաընկերության ներկայացուցիչները խոստացել են ուղևորներին տեղափոխել հյուրանոցներ, ապահովել տրանսպորտով, սակայն երբ քաղաքացիները կրկին անցել են անձնագրային հսկողությունը դեպի Հայաստան, պարզվել է, որ հյուրանոց կամ ավտոբուս չեն տրամադրելու։

«Իրենք պարտավոր էին ուղղակի հյուրանոց ապահովել, որովհետև 13 ժամ արդեն ուշացում էր թռիչքի, մարդիկ կային՝ տեղ չունեին գնալու։ Դա բացատրություն չէ, որ հյուրանոց չկա։ Ամեն գնով իրենք պետք է դա ապահովեին, երկրորդ՝ այդ մարդիկ ասում էին՝ մեզ մեր տոմսերի փողը տվեք․ մարդ կար, չէր ուզում էլ այդ ավիաընկերությունով թռնել, ասում էր՝ իմ փողը հետ տուր, ես ուրիշ բանով գնամ, ասում էին՝ չէ, այս պահին նման հնարավորություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց ուղևորը։

Ըստ Նաիրա Բաղդասարյանի՝ ստեղծված իրավիճակում շատերը ստիպված են եղել վերադառնալ տուն, ոմանք էլ փորձում էին այլ ավիաընկերությունների տոմսեր ձեռք բերել կամ փոխել թռիչքի օրը։ Տարանցիկ թռիչք ունեցող ուղևորներն էլ ուշացել են հաջորդ թռիչքներից, ուղեբեռը ևս ուշ է վերադարձվել ուղևորներին։ 

Չվերթի ուշացման հստակ և պաշտոնական պատճառներ ուղևորներին այդպես էլ չեն ներկայացվել։ Ավիաընկերության ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցներում միայն հպանցիկ նշել են, թե «ինքնաթիռի անվադողերն են փոխում»։

Շուրջ 14 ժամ թռիչքի խափանումից հետո Մոսկվա-Երևան 1869 չվերթը մեկնել է ժամը 14:35-ին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով։