«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի

Լուրեր

14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
Բոլորը

«Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար ադրբեջանական բանտում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է SOAR («Հայ որբերի օգնության» ընկերություն) կազմակերպության ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։

Նրա փոխանցմամբ՝ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։ Մինասյանը նաև կից լուսանկարներ է հրապարակել։ 

 

«Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն։ Կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և բարձր արյան ճնշում՝ այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է փաստաբանը՝ կցելով միջազգային կառույցների պաշտոնական էջերը։

«Խնդրում եմ, ԳՈՐԾԵՔ ՀԻՄԱ՛։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- գրել է նա

Հայ ռազմագերիների առողջական իրական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ ստանալ գրեթե մեկ տարի է՝ անհնար է դարձել. անցած տարվա մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։ Ադրբեջանի կառավարության կարծիքով՝ ԿԽՄԿ-ի տեղական ներկայացուցչի գործունեությունն ավելորդ է։ Կառավարությունը պատճառաբանել էր, թե, իբր, «ԿԽՄԿ-ի գործունեության համար այլևս որևէ պատճառ չկա»։ Ադրբեջանական կողմը նաև հայտարարել էր, թե տվյալներ ունի այն մասին, որ մարդասիրական առաքելության քողի տակ ԿԽՄԿ գրասենյակը, իբր, «զբաղվել է մաքսանենգությամբ»։ Նշվում էր, թե, իբր, «Սահմանապահ ծառայությունը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին պատկանող մեքենաներով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքեր է հայտնաբերել»։

Սեպտեմբերին կառույցի գործունեությունն Ադրբեջանում ամբողջությամբ դադարեցվեց։

Factor TV-ի հետ զրույցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին նշեց, որ վերջին անգամ դեկտեմբերին իրենց Ժնևի ներկայացուցիչներ են Ադրբեջանում պահվող անձանց տեսակցել։

«Դեկտեմբերից հետո տեսակցություններ չեն եղել։ Մեր կազմակերպության կողմից միակ կապի միջոցը նրանց հարազատների հետ շփումներն են»,- նշեց Ամատունին։

Հիշեցնենք՝ հայ զինծառայողներ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականի հոկտեմբերի վերջին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի դատախազությունը նրանց ծանր մեղադրանքներ է ներկայացրել, իբր, «ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ նրանք ադրբեջանցի գերիների են խոշտանգել, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ կատարել»:

2021 թվականի օգոստոսին նրանք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, որից առաջին 10 տարին պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած մասը՝ ուղղիչ գաղութում։

Այս տարեսկզբին Մկրտչյանի վերաբերյալ նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկին:

«Լյուդվիգ Մկրտչյանի երկարատև ազատազրկումը, արդար դատաքննության բացակայությունը և ընտանիքից նրա երկարատև բաժանումը հանդիսանում են միջազգային մարդու իրավունքների իրավունքի լուրջ խախտումներ։ Մկրտչյանը մարտական գործողությունների մասնակից էր և ըստ Ժնևյան կոնվենցիաների և դրանց կից լրացուցիչ արձանագրությունների՝ պետք է ազատ արձակվեր 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո։ Նրա հետագա բանտարկությունը միջազգային իրավական պարտավորությունների ակնհայտ խախտում է»,- նշվել էր նամակում։

 

Ռոզա Վարդանյան