Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել
Հասարակություն
13.07.2026 | 19:23
112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 15։40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։
Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։

