Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրասնոդարի Սևերսկի շրջանի Իլսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել տարածաշրջանը գրոհած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։

ԱԹՍ-ի բեկորներ են ընկել նաև Սևերսկայայում՝ մասնավոր տան բակում և ձեռնարկություններից մեկի տարածքում։ Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Ականատեսները նկարահանել են հրդեհը, որը, ենթադրաբար, բռնկվել է Իլսկի նավթավերամշակման գործարանում։

«Տրանսնեֆտ» խողովակաշարային համակարգին միացված Իլսկի նավթավերամշակման գործարանը Հարավային դաշնային շրջանի առաջատար ձեռնարկություններից է: Այն նախկինում նույնպես ուկրաինական օդային հարվածների թիրախ է դարձել։

Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել Ազովի նավթի երկու պահեստներում և Տագանրոգի նավահանգստում, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։ Բացի այդ, Տագանրոգում ընկած անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են մասնավոր տուն և վարչական շենքի տանիք, հրդեհ է առաջացել: Ազովի շրջանի Կագալնիկ գյուղում նույնպես հրդեհ է բռնկվել վարչական շենքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում զոհեր չկան: Տագանրոգում անօդաչու թռչող սարքերի հարվածների վայրերի մոտ գտնվող տների բնակիչները տարհանվում են, հայտնել են  քաղաքային իշխանությունները։ Astra-ն ականատեսների տեսանյութերը վերանայելուց հետո եզրակացրել է, որ հրդեհը տեղի է ունեցել Տագանրոգ նավահանգստում «Կուրգաննեֆտեպրոդուկտ» նավթաբազայում։

Ընդհանուր առմամբ, ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ, հուլիսի լույս 10-ի գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 376 անօդաչու թռչող սարք 12 շրջաններում, բռնակցված Ղրիմում և Ազովի ծովի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի