Այո, կարծում եմ այդպես. Փաշինյանը` Տիգրանաշենը ՀՀ քարտեզում կարմիրով նշելու և փոխանակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է առերեսվի անկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հարցին՝ առաջնորդվելով բացառապես դե յուրե հիմնավորումներով և 1970-ականների քարտեզներով։ Ըստ կառավարության ղեկավարի՝ այս խնդրի հասցեագրումն անհրաժեշտ է նաև Հայաստանի օկուպացված տարածքների (օրինակ՝ Ջերմուկի հատվածի) վերադարձի պահանջը իրավական ամուր հիմքերի վրա պահելու համար։ 

«Մենք ասում ենք՝ բա Ջերմուկի տարածքները: Այսինքն՝ մենք պետք է հստակ արձանագրենք, որ եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն դա իրենն է, դա նշանակում է՝ Ջերմուկի տարածքների, մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք»,-ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ Արծվաշենի և մյուս անկլավների պարագայում գործելու է «հայելային» տրամաբանություն, իսկ գործընթացի հիմնական նպատակը թեմայի շուրջ առկա լարվածությունը հանելն ու սահմանազատման հարցը բացառապես աշխատանքային հարթություն տեղափոխելն է։

«Ինչ լուծում Արծվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում: Սրա մասին է խոսքը: Եթե մենք ասենք՝ գիտեք ինչ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ՝ հա, Ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, որովհետև մեր վերահսկողության տակ է: Իսկ խաղաղության համաձայնագիրը և սահմանազատման կանոնակարգը ուրիշ տրամաբանություն ունի, և մենք պետք է մեր ստանձնած պարտավորություններին՝ տեքստին, բառին և ոգուն մնանք հավատարիմ»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։