Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»

Լուրեր

25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտեցման, ինչպես նախկինում արել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հարցում։ Թրամփը նման հայտարարություն է արել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ՝ [Կիևի և Մոսկվայի միջև] համաձայնության կհասնենք։ Մեզ հաջողվել է  համաձայնությունների հասնել»,- ասել է Թրամփը։

Նա որպես օրինակ բերել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև 32-ամյա հակամարտությունը, որը նրան «հաջողվել է կարգավորել»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կա ժամկետ, որի ընթացքում հույս ունի համաձայնության հասնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, Թրամփը պատասխանել է, որ ժամկետ չունի. «Ոչ, ես որևէ ժամկետ չունեմ։ Այստեղ ժամկետներ չեք կարող սահմանել, չափազանց շատ բան է խաղադրույքի դրված»։

Ավելին, ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինա այցելելու իր ծրագրերի մասին։

«Այո, ես կգնայի։ Չնայած ես կնախընտրեի, որ պատերազմն այդ ժամանակ ավարտված լիներ։ Վստահ չեմ, որ Գաղտնի ծառայությունը կուրախանար նման ուղևորությամբ։ Կարծում եմ՝ այնտեղ մարդիկ ծանր վիճակում են։ Լավ կլիներ հասնել Կիև, նախքան քաղաքն ավելի շատ վնասներ կկրի։ Անկեղծ ասած՝ դա շատ գեղեցիկ քաղաք է։ Այո, ես կգնամ Ուկրաինա, երբ ժամանակը գա»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի