ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո

Լուրեր

25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պետդուման ընդունել է օրենքների փաթեթ, որը խստացնում է Ռուսաստանում աշխատող միգրանտների և նրանց երեխաների կեցության կանոնները։ Փոփոխությունները պարտավորեցնում են, որ աշխատանքային թույլտվությամբ աշխատող օտարերկրյա քաղաքացիների երեխաները լքեն Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո կամ ստանան աշխատանքային թույլտվություն 30 օրվա ընթացքում։ Աշխատանքի և բնակության թույլտվություն ունեցող միգրանտ աշխատողների անչափահաս երեխաները կպահպանեն Ռուսաստանում մնալու իրավունքը։

Միգրանտը պարտավոր կլինի նաև վճարել ֆիքսված անձնական եկամտային հարկ իր և իր հետ ապրող յուրաքանչյուր երեխայի համար։ Եթե միգրանտ աշխատողի եկամուտը ցածր է իր և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի կենսամակարդակի նվազագույնից, նրա արտոնագիրը կչեղարկվի։

Հարկային մարմիններն օրացուցային տարվա 3, 6, 9 և 12 ամիսների համար օտարերկրյա քաղաքացիների եկամտի տվյալները ավտոմատ կերպով կփոխանցեն Ներքին գործերի նախարարությանը: Եթե արտոնագիրը չի երկարաձգվում, միգրանտը պետք է լքի Ռուսաստանը 15 օրվա ընթացքում։

Վերջին տարիներին Ռուսաստանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը: Մասնավորապես, միգրանտ երեխաներին այլևս չի թույլատրվում ընդունվել դպրոց՝ առանց ռուսերենի քննություն հանձնելու, նրանց ծնողները պարտավոր են հաստատել երկրում նրանց գտնվելու օրինականությունը։

2026 թվականի հունվարին Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ է մտել Ներքին գործերի նախարարության և կրթական մարմինների միջև միգրանտ երեխաների վերաբերյալ տվյալների փոխանակման մասին օրենքը: Այն նաև նպատակ ունի ուժեղացնել անչափահաս օտարերկրյա քաղաքացիների կեցության վերահսկողությունը։ Այս տեղեկատվությունը հետագայում կներառվի օտարերկրյա քաղաքացու թվային պրոֆիլում։

2025 թվականի սկզբից, ըստ Ներքին գործերի նախարարության, Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների թիվը 6,3 միլիոնից նվազել է մինչև 5,7 միլիոն (-10%): Նշվում է, որ դա պայմանավորված է օտարերկրացիների անչափահաս երեխաների թվի գրեթե 25%-ով կրճատմամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի